ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբիան հետաքրքրություն է հայտնել Ռուսաստանից գազի մատակարարումների ավելացման հարցում

Սերբիան շահագրգռված է ռուսական գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ: Այդ մասին հանրապետության ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Սերբիան շահագրգռված է գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ, քանի որ մեր պահանջները տարեցտարի աճում են»,-ասել է նա, պատասխանելով Ռուսաստանից գազի մատակարարման գոյություն ունեցող պարտավորագրի հնարավոր երկարացման կամ նոր պարտավորագրի կնքման մասին հարցին: Նրա խոսքով՝ Սերբիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների բաժինն ավելացել է մինչև 62 տոկոս՝ տարածաշրջանի գծով դրանց ընդհանուր ծավալից:

«Նույնիսկ համավարակի ժամանակաշրջանում մենք շատ ենք շահագրգռված Սերբիա օտարերկրյա ներդրումների գալով, ինչը նշանակում է, որ գազի մատակարարման ավելացման կարիք ունենք: Եվ ես լիովին վստահ եմ, որ մենք այդ հարցը քննարկելու ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ»,-նշել է Սերբիայի ԱԳ նախարարը:

Սելակովիչը նաև այն համոզմունքն է հայտնել, «Թուրքական հոսք» նախագծի իրագործումը Սերբիային էներգաանվտանգության ավելի բարձր մակարդակ է երաշխավորում, քան ավելի վաղ: Սերբիան ռուսական գազի մատակարարման գոյություն ունեցող պարտավորագրի հնարավոր երկարացման կամ նոր պարտավորագրի կնքման հույս ունի, հավելել է Նիտոլա Սելակովիչը:

«Ես վստահ եմ, որ դա միջկառավարական հանձնաժողովի քննարկան համար առևտրա-տնտեսական համագործակցության շուրջ թեմաներից մեկը կլինի: Բայց դա կքննարկեն նաև ընկերությունները, ես նկատի ունեմ «Սերբիագազ»-ը և «Գազպրոմնեֆտ»-ը: Եվ ես հուսով եմ, որ նրանք որքան կարելի է շուտ կհասնեն համաձայնության»,-նշել է նա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: