ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ՆԳՆ-ն ԱՊՀ երկրներից պահանջել է մինչեւ հունիսի 15-ը վերադարձնել իրենց անօրինական ներգաղթյալներին

Ռուսատսանի ներքին գործերի նախարարությունը ԱՊՀ երկրներից պահանջում է, որպեսզի իրենց քաղաքացիները, ովքեր անօրինական են Ռուսաստանում, լքեն երկիրը մինչ հունիսի 15-ը: Այս մասին Համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին հայտարարել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն, որը ներկայացրեց փոխնախարարը սլայդերով, Ռուսաստանում Ուզբեկստանից ավելի քան 332 հազար անօրինական միգրանտ կա, 247 հազար՝ Տաջիկստանից, 152 հազար՝ Ուկրաինայից, 120 հազար՝ Ադրբեջանից , 115 հազար՝ Ղրղզստանից, 61 հազար՝ Հայաստանից, 56 հազար՝ Մոլդովայից, 49 հազար՝ Ղազախստանից:

«Եթե մենք ձեզ հետ այս թիվը մինչեւ հունիսի 15-ը չվերացնենք, ինչպես ենթադրում է նախագահի հրամանագիրը, այդ մարդիկ կպատժվեն մինչեւ վտարումը եւ սահմանների փակումը: Ես կցանկանայի, որպեսզի ձեր պետություններում ԶԼՄ-ների, բլոգերների միջոցով քարոզչական աշխատանքներ իրականացնեք»,- ընդգծեց Գորովոյը:

Դեկտեմբերի կեսերին Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով մինչեւ 2021 թվականի հունիսի 15-ը երկարացրել էր Ռուսաստանում միգրանտների ժամանակավոր կացությունը կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: