ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը որոշել է վտարել Ուկրաինայի հյուպատոսին

Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը, որը նախկինում ձերբակալվել էր ԱԴԾ-ի կողմից՝ գաղտնի տեղեկատվություն ստանալու փորձի ժամանակ, ապրիլի 19-ից 72 ժամվա ընթացքում ստիպված կլինի լքել Ռուսաստանի տարածքը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Պոկոտիլոն կանչվել է ՌԴ ԱԳՆ: «Ռուսական կողմը մատնանշել է այս տեսակի գործունեության անթույլատրելիությունը, որն անհամատեղելի է հյուպատոսական աշխատակցի կարգավիճակի հետ եւ վնասում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերին: Հայտարարվել է, որ Ռուսաստանի տարածքում նրա մնալն անցանկալի է, եւ առաջարկվել է ապրիլի 19-ից 72 ժամվա ընթացքում լքել նրա սահմանները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԴԾ-ի հայտարարության համաձայն, Ուկրաինայի հյուպատոսը Սանկտ Պետերբուրգում ռուսաստանցու հետ հանդիպման ժամանակ փորձել է գաղտնի բնույթի տեղեկատվություն ստանալ եւ ձերբակալվել է հանցանքի վայրում: Ձերբակալվածի գործունեությունը գնահատվել է որպես Ռուսաստանի նկատմամբ թշնամական եւ դիվանագետի կարգավիճակի հետ անհամատեղելի արարք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: