ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 115,59 դրամ ԱՐԾԱԹ - 449,37 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 906,28 դրամ

Ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների գերեզմանների հետ կապված ծախսերը կհատուցվեն՝ անկախ հուղարկավորության վայրից

Ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և փրկարարական ծառայողների գերեզմանների հետ կապված ծախսերը կհատուցվեն՝ անկախ հուղարկավորության վայրից (նախկինում եղբայրական գերեզմանոցում հուղարկավորված լինելու դեպքում սույն ծրագրի շրջանակներում հատուցում չէր տրամադրվում): Այս մասին տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից, գրում է Artsakhpress-ը:

«ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության առաջարկով կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և փրկարարական ծառայողների գերեզմանների հետ կապված ծախսերը կհատուցվեն՝ անկախ հուղարկավորության վայրից (նախկինում եղբայրական գերեզմանոցում հուղարկավորված լինելու դեպքում սույն ծրագրի շրջանակներում հատուցում չէր տրամադրվում):
Փոխհատուցման չափը կազմում է 1 400 հազար դրամ՝ նույն ընթացակարգով:
Մանրամասների համար կարող եք դիմել նախարարությանը՝ զանգահարելով թեժ գիծ՝ 114 կարճ հեռախոսահամարով», - ասված է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 9 կմ/ժ
12 C°
 
11°  22° 
08.05.2021
13°  25° 
09.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: