ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի նկատմամբ անհրաժեշտ է սահմանել «կարմիր գծեր». Մակրոն

Ռուսաստանի նկատմամբ անհրաժեշտ է սահմանել «կարմիր գծեր», որոնք խախտելու դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ: Սակայն պատժամիջոցներն ինքնին բավարար չեն՝ չնայած դրանք կազմում են համալիր միջոցառումների մաս: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մշակել Մոսկվայի հետ հարաբերություններում երկկողմանի մոտեցում: Այդ համատեքստում Մակրոնն ընդգծել է երկխոսության կարևորությունը: «Եթե մենք ցանկանում ենք համակարգ, որը կլինի ավելի լավը սպառազինությունների շուրջ վերահսկողության առումով, եթե մենք ցանկանում ենք կայունացնել աշխարհում ներկայիս հակամարտությունների մեծամասնությունը, մեզ անհրաժեշտ է բաց և անկեղծ երկխոսություն Ռուսաստանի հետ»,-ասել է Մակրոնը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ տարաձայնությունների դեպքում անհրաժեշտ է տալ հստակ ազդանշաններ: «Կարծում եմ անընդունելի վարքի դեպքում մենք իսկապես պետք է սահմանենք պատժամիջոցներ: Դա այն է, ինչ մենք արել ենք Ուկրաինայից հետո և տեղի ունեցած մի շարք ճգնաժամերի դեպքում: Մենք պետք է սահմանենք կարմիր գծեր Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը նշել է, որ պատժամիջոցներն ինքնին բավարար չեն, սակայն դրանք անհրաժեշտ միջոցառումների թվին են պատկանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: