ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահներն անցկացրել են Հաղթանակի օրվա շքերթի առաջին համախմբված փորձը

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են վերապատրաստվել արարողակարգային երթին, որը նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան:

Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանում մոտ 400 ռուս զինծառայող է մասնակցել մարզումներին: Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը, որը կազմում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հիմքը, մասնակցում է հանդիսավոր երթի անցման փորձերին:

Բացի այդ, փորձերին ներգրավված են Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության, հատուկ բժշկական ստորաբաժանման, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարական խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների անձնակազմերը:

Նախատեսվում է, որ Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրը` 2021 թվականի մայիսի 9-ին, հանդիսավոր երթին կմասնակցեն մինչև 10 շարասյուն, յուրաքանչյուրը՝ մինչև 45 զինծառայող:

Ներկայումս Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի շքերթի անձնակազմի մարզումները պարբերաբար անցկացվում են հատուկ նշանակված ժամին, որպեսզի չխանգարեն խաղաղապահ զորախմբի կողմից նախատեսված խնդիրների կատարմանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: