ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 115,59 դրամ ԱՐԾԱԹ - 449,37 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 906,28 դրամ

Ռուսաստանի հետ սկանդալի պատճառով Չեխիայում պահանջում են վարչապետի հրաժարականը

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը պետք է հրաժարական տա Պրահայի և Մոսկվայի միջև առկա ճգնաժամի վերաբերյալ իր խոսքերի պատճառով: Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է ընդդիմադիր TOP-09 կուսակցության նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան, գրում է «EADaily»-ն: 

Չեխիայի խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները սուր քննադատության են ենթարկել Անդրեյ Բաբիշի վերջերս արած հայտարարությունն առ այն, որ 2014-ին Վրբետիցեում զինամթերքի պահեստի ռմբակոծումը «պետական ահաբեկչության գործողություն չէր»: Ըստ հանրապետության վարչապետի ՝ «Ռուսաստանը հարձակվել է ոչ թե Չեխիայի, այլ բուլղարական զենք վաճառողի ապրանքների վրա, որը, ըստ երևույթին, դրանք վաճառում էր Ռուսաստանի դեմ կռվող երկրներին»:

Ընդդիմության կարծիքով, կառավարության ղեկավարի նման հայտարարությունը «սկանդալային է»:

«Այսինքն, ըստ վարչապետի, սա ահաբեկչություն չէ՞ր Չեխիայի Հանրապետության դեմ: Ի՞նչ էր դա այդ դեպքում: Մի քանի ռուս գործակալներ շրջագայության են եկել և սխալմամբ ռումբը մոռացե՞լ են մեր ռազմական պահեստում: Արդյոք մենք չպե՞տք է ներողություն խնդրենք նրանցից, որ պայթյունը տեղի է ունեցել շատ արագ»,-Բաբիշի խոսքերը մեկնաբանել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարիան Յուրեչկան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 7 կմ/ժ
12 C°
 
11°  22° 
08.05.2021
13°  25° 
09.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: