ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկայուն վիճակ է նկատվում Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և Անդրկովկասի մի շարք երկրներում. Շոյգու

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորքերի մարտունակությունը մեծանում է Կովկասի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իրավիճակի նորմալացմանն ընդդիմանալու ՆԱՏՕ-ի փորձերի պատճառով, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անկայուն վիճակ է նկատվում Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և Անդրկովկասի մի շարք երկրներում: Դրա նորմալացմանը դիմագրավելու դաշինքի փորձերը մեզ ստիպում են ռազմավարական զսպման սիմետրիկ միջոցառումներ ձեռնարկել և ավելացնել Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունները»,- ասել է Շոյգուն Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի նիստին:

Մասնավորապես, Շոյգուն նշել է, որ «մարտական կազմի կատարելագործման շրջանակներում անցյալ տարի 54 կազմակերպչական միջոցառում է անցկացվել, որոնց հիմնական մասը ևս մի մոտոհրաձգային դիվիզիայի ձևավորումն էր»:

«Զուգահեռ օկրուգի շարունակական վերազինում է իրականացվում: 2020 թվականին զորքերն ավելի քան 3.2 հազար միավոր ժամանակակից զենք ու ռազմական տեխնիկա են ստացել, իսկ նրանց մասնաբաժինը զորամասերում և միավորումների կազմում 70 տոկոս է կազմել»,- ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ ռազմական կառավարման մարմինների պատրաստման ժամանակ կառավարման նոր համակարգեր են կիրառվում, աճել է պրակտիկ միջոցառումների որակը: Նրա խոսքով՝ Հարավային ռազմական շրջանի գործունեության ծրագրերի իրականացումը դիտարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսյան հրամանագրերի ևՍոչիի հանդիպումներին հաջորդած նրա հանձնարարականների կատարման շրջանակներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: