ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 115,59 դրամ ԱՐԾԱԹ - 449,37 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 906,28 դրամ

Ցավալի է, որ Ադրբեջանն այսօր ԵԽԽՎ-ում խոսում է մեզ հետ հավասար դիրքերից, եթե ոչ ավելի վստահ. Նաիրա Կարապետյան

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մեկնարկը թեժ էր` օրակարգում են հայ ռազմագերիների և տեղահանված անձանց հարցը, Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի hունվարյան ձեռբակալությունը, Թուրքիայի հարցը` կապված ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի հետ, Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը և այլ հարցեր: 

«Օրակարգն իրոք հագեցած է, և մեզ համար, իհարկե, ուշադրության կենտրոնում է մեր ռազմագերիների հարցը: Սակայն այստեղ ես ավելի շատ ուշադրությունը կկենտրոնացնեի մեկ այլ հանգամանքի վրա: Հարցն օրակարգ է մտցվել ոչ միայն ԵԽԽՎ Բյուրոյի որոշմամբ, ինչպես սովորաբար արվում է, այլև լիագումար նիստին դրվել է առանձին քվեարկության` Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի պահանջով», - մեզ հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

«Ադրբեջանը համառորեն խոչընդոտել է հարցի՝ օրակարգում ընդգրկմանը, ապա Սամադ Սեիդովը հայտարարել է, որ այսպիսի քննարկումները կարող են խանգարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Ստացվում է, որ Ադրբեջանը բացահայտ սպառնում է և չի հանդուրժում անգամ հարցի քննարկում, մի պրոցեդուրա, որը բուն հարցի լուծման համար չի տալու որևէ իրավական հիմք, չի դառնալու փաստաթուղթ` գոնե այս փուլում», - նշեց մեր զրուցակիցը:

«Ադրբեջանի պատվիրակության փորձառու ղեկավարի այս պահվածքը լավ ազդակ է մեզ համար՝ հետևություններ անելու և ֆիքսելու, որ որևէ բարեկամական վերաբերմունք, առավել ևս` երկարատև խաղաղության տեսլական այս երկիրը Հայաստանի նկատմամբ չունի:  Հակառակը, երեկ հնչած ելույթները փաստում են, որ Ադրբեջանի պատվիրակները շարունակում են սովորական դարձած ատելության խոսքի օգտագործումը, վիրավորանքը, նաև` շարունակաբար մեղադրում Հայաստանին ռազմական հանցագործություններում:

Աբսուրդ է, երբ ագրեսիայի դիմած և պատերազմ սկսած պետության պատվիրակությունը խրոխտ ելույթներ է ունենում ԵԽԽՎ դահլիճում, այն պետության, որը Թուրքիայի աջակցությամբ հակամարդկային պատերազմ վարեց. կիրառեց արգելված զենքեր, ավերեց քաղաքներ, եկեղեցիներ, սպանեց քաղաքացիական բնակչությանը, տանջանքների ենթարկեց գերեվարվածներին, էլ չեմ ասում հումանիտար աղետի մասին` ֆոսֆորային ռումբերի կիրառման  և այլն: Այս ամենը պետք է որ ԵԽԽՎ-ում արժանանար այնպիսի գնահատականի, որ Ադրբեջանը գլխիկոր և լուռ մնար»,- ասաց Կարապետյանը:

Ըստ Նաիրա Կարապետյանի, այստեղ մեծ դեր է խաղում նաև մեր արտաքին գերատեսչության և խորհրդարանական դիվանագիտության աշխատանքը կամ դրա բացակայությունը, որը չի կարողացել ճշգրիտ պատկեր ստեղծել եվրոպացի գործընկերների մոտ:

«Ցավալի է, որ հանցագործ պետությունը, որ նույն ԵԽԽՎ-ում արդեն իսկ ունի խաթարված հեղինակություն` կապված եվրապատգամավորներին կաշառելու աղմկահարույց բացահայտումների հետ, ժողովրդավարության օրրանում այսօր խոսում է մեզ հետ հավասար դիրքերից, եթե ոչ ավելի վստահ»,- եզրափակեց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 8 կմ/ժ
12 C°
 
11°  22° 
08.05.2021
13°  25° 
09.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: