ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարդանյան եղբայրները Մասիսում քանդել և նոր փողոց են կառուցել

Մասիս քաղաքում գտնվող հայտնի բարերար և գործարար Հրանտ Վարդանյանի անվան փողոցը, որի շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականի փետրվարին, ամբողջովին հիմնանորոգվել է Միքայել և Կարեն Վարդանյանների միջոցներով:

3,2 կմ երկարությամբ փողոցը հիմնովին քանդվել և նորն է կառուցվել: Փոխարինվել են փողոցի տակով անցնող բոլոր ջրագծերը: Կառուցվել է ջրահեռացման նոր ցանց: Փողոցն ասֆալտապատվել է որակյալ նյութերով:

Ամբողջ երկայնքով տեղադրվել են 96 լուսասյուներ՝ համալրված ժամանակակից LED լուսատուներով: Տեղադրվել են ժամանակակից լուծումներով տրանսպորտային կանգառներ: Ճանապարհին տնկվել է եվրոպայից ներմուծված և Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան, վարդագույն Robinia տեսակի 292 ծառ, որոնց հետագա խնամքը կիրականացվի ավտոմատ ոռոգման համակարգով:

Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 920 մլն. դրամ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: