ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նորանշանակ ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկոպիչին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչին (նստավայրը` ք. Թեհրան):

 ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պրլիչին և նշել, որ Հայաստանում ռազմական կցորդի նշանակումը վկայում է պաշտպանության բնագավառում հայ-սերբական համագործակցության զարգացման ուղղությամբ  երկու երկրների փոխադարձ հետաքրքրության  մասին:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համաձայնագրի ստորագրումը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: