ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Արցախյան հակամարտության ուսումնասիրման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԼՂ հակամարտության, ինչպես նաև 20-րդ և 21-րդ դարերում Նախիջևանի հայերի նկատմամբ բռնության ուսումնասիրման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, հայտնում է NEWS.am:

Ներկայացնելով 2020 թվականին արված աշխատանքը՝ նա նշել է, որ խմբի գործունեության արդյունքները հասանելի կլինեն օտար լեզուներով:

«44-օրա պատերազմի ժամանակ մենք հայտնաբերեցինք, որ լուրջ խնդիր ունենք օտար լեզուներով արտասահմանյան գիտական հասարակությանը մեր հարցերը ներկայացնելու մասով: Հենց այդ պատճառով մենք մեր ներքին ռեսուրսների հաշվին ձևավորեցինք Ղարաբաղի հարցի ուսումնասիրման խումբ: Աշխատանքը կլինի նաև օտար լեզուներով: Իհարկե, արդյունքները միանգամից նկատելի չեն լինի, սակայն մոտ ժամանակներս հայտնի կդառնան»,-ասել է Մարությանը:

Այժմ խմբում ներառված է 3 գիտաշխատող: Տնօրենը հույս է հայտնել, որ ապագայում տվյալ խումբը կընդլայնվի  և կվերածվի առանձին լիարժեք գիտահետազոտական բաժնի:     

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: