ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊՆ․ զինծառայողների ապահովագրության հիմնադրամում առկա է անհետ կորածների 556 գործ

Այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում առկա է անհետ կորածների 556 գործ, 44-օրյա պատերազմի հետևանքով զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ ԱԺ-ում հրավիրված աշխատանքային քննարկմանը հայտարարեց ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը։

«Կառավարության որոշման համաձայն, անհետ կորածների ընտանիքներին, որոնք դեռևս համապատասխան կարգավիճակ չունեն, կվճարվի 300 հազարական դրամ», - ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ գնդապետի տրամադրած տվյալների համաձայն՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկել 3 039 զոհված զինծառայողների գործեր փոխհատուցում տրամադրելու համար: Եվս 9000 վիրավորում ստացած քաղաքացու էլ 500 հազար դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվել։ Այս թվի մեջ, սակայն, որոշ խնդիրների պատճառով չեն ներառվել վիրավորում ստացած բոլոր քաղաքացիները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է կատարում 1055 անհետ կորած զինծառայողի ընտանիքների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: