ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված է միջոցառումների շարք՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Հիշատակի եռերգություն»-ը կսկսվի ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին.  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը կկատարեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Համերգը հեռարձակվելու է ուղիղ եթերում:

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը:

Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը: Համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագրով։ Այն կտևի մինչև սեպտեմբերի 10-ը:

Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 9։00-ից մինչև 10։00-ն, մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի՝ պայմանավորված պատվիրակությունների պաշտոնական այցելություններով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: