Ֆրանսիան առանցքային դերակատարություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ՖՀ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Վարչապետը նշել է, որ վերջին 5 ամսվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը 3-րդ անգամ է այցելում Հայաստան, և հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Մակրոնի՝ դժվար պահին հայ ժողովրդին ձեռք մեկնելու վճռականությունն ու հետևողական քայլերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ապացույցն է հայ-ֆրանսիական ամուր բարեկամության, որը խարսխված է պատմական, մշակութային, քաղաքական լայն առնչությունների և արժեքների վրա: «Ֆրանսիան առանցքային դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այս տարի հունվարին լրացավ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման 20-ամյակը: Շատ կարևոր հանգրվան էր նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ և հրամանագրով ապրիլի 24-ը՝ Ֆրանսիայի պետական օրացույցում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը և պետական մակարդակով ոգեկոչումը։ Հայ ժողովուրդը երախտապարտ է բարեկամ Ֆրանսիային զորակցության համար», - ասել է վարչապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար պատիվ է, որպես Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ, վաղը՝ ապրիլի 24-ին, լինել Հայաստանի, հայ ժողովրդի կողքին և մասնակցել ոգեկոչման արարողություններին: Նրա խոսքով՝ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Ֆրանսիան մասնակցելու է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների պատվիրակությունների մակարդակով, քանզի Ֆրանսիայում նույնպես զգում են հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունը և զորակցություն հայտնում: Այդ մասին են վկայում ՖՀ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունումը, արդեն 3 տարի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը և պետական մակարդակով ոգեկոչումը։ Պետքարտուղարը հայտնել է, որ Ֆրանսիայում ևս տեղի են ունենալու ոգեկոչման միջոցառումներ:
ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման աշխատանքների շուրջ:
Առաջնահերթությունների շարքում վարչապետը կարևորել է տարածաշրջանում կայունության ապահովումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է անթաքույց ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը և հավակնություններ է հայտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ: Վարչապետը դատապարտելի է համարել վերջերս Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը և ընդգծել, որ նման հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի խնդրանքով ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, սահմանադրական ընթացակարգերին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրն ընտրությունների ժողովրդավարական որակն աներկբա պահպանելն է՝ հավելելով, որ հետպատերազմական ճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանը կարողացավ ապահովել գործընթացների ժողովրդավարական բնույթը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է միջազգային դիտորդական առաքելությունների ներգրավվածությունն ընտրական գործընթացին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության օրակարգը, անդրադարձել նախորդ քննարկման պայմանավորվածությունների կատարմանը: Երկուստեք գոհունակություն է հայտնվել առ այն, որ բավական մեծ աշխատանք է կատարվել տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ, որոշակիորեն ուրվագծվել են համատեղ ծրագրերը: Այս առումով կարևորվել են փոխադարձ ակտիվ շփումները:
Վարչապետ Փաշինյանը խնդրել է նախագահ Մակրոնին փոխանցել Հայաստան՝ իրեն հարմար ժամկետում այց կատարելու հրավերը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 2,06 կմ/ժ