ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ու, թեև ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգստություն կզգան. Քարդաշյանն արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը

© Sputnik / Asatur Yesayants

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, փոխանցում է News.am-ը։

Նա գրում է այն մասին, որ ավելի քան 100 տարի ճշմարտության համար պայքարելուց հետո հայ ժողովուրդը հասել է 1915 թվականի Ցեղասպանության հարցի ճանաչմանը՝ նման բարձր ատյանի կողմից․․․․

«Դա երկար ճանապարհ էր հայ համայնքի համար, և տարեցտարի ես զգում էի, որ մենք ավելի ու ավելի մոտ ենք Ցեղասպանության ճանաչմանը, որպես այդպիսին։ Վերջապես այդ օրը եկավ։

Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հպարտ եմ հայ համայնքներով և շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այդ օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Ու, թեև ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգտություն կզգան։ Ամեն տարի այդ օրը ես շարունակելու եմ հարգել և հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց հիմա այն հույսով, որ Ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլևս երբեք թույլ չենք տա կրկնվել անցյալի ոճրագործությունները։

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմ»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: