ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դուք մոռացել եք, որ հայերի ոչնչացումը կնշանակի ողջ Թուրքիայի փլուզում. թուրք այլախոհների խումբ

Ստամբուլի Բողազիչի համալսարանի «Dayanışma» (Համերաշխություն) խումբը Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արել է գրառում, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում, հայտնում է Ermenihaber-ը: 

Խումբը մեջբերել է  հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող Փարամազի խոսքերից մի հատված. «Հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան), ում 1915թ. մայիսին Միություն և առաջադիմություն կուսակցության առաջնորդների դեմ մահափորձ կազմակերպելու հիմնավորմամբ կախաղան բարձրացրին, դատարանում ինքնապաշտպանական ճառի ժամանակ ասել էր հետևյալը. Ի՞նչ է մնացել, որ չենք արել այս  երկրի բարօրության համար: Շատ ինքնազոհությունների ենք գնացել հայերի և թուրքերի եղբայրությունն ապահովելու համար: Որքան էներգիա ենք սպառել, որքան շատ արյուն ենք թափել: Դուք ոչ միայն չեք սահմանափակվել մեր ջանքերն անտեսելով, այլև գիտակցաբար փորձել եք ոչնչացնել մեզ»:

Խումբն այնուհետև դիմելով Թուրքիայի իշխանությանն ու հասարակությանը՝ գրել է. «Դուք  մոռացել եք, որ հայերի ոչնչացումը կնշանակի ողջ Թուրքիայի փլուզում: 1915թ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կիսում  ենք հայ ժողովրդի ցավը»:

Գրառումը եզրափակվել է #ArmenianGenocide հեշթեգով: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: