ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինացի պատգամավորն առաջարկել է հրթիռներն ուղղել դեպի ռուսական ատոմակայաններ

Գերագույն ռադայի պատգամավոր Ռոման Կոստենկոն առաջարկել է ուկրաինական հրթիռներն ուղղել ռուսական միջուկային օբյեկտների ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս:

Պատգամավորը հիշեցրել է, որ Ռուսաստանն ունի աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկն ու խոշորագույն միջուկային ներուժը: Նրա կարծիքով՝ Ուկրաինան պետք է ինչ-որ բան հակադրի:

«Այժմ մեզ պետք են առնվազն մինչև 1000 կմ հեռահարությամբ գործող հրթիռներ, որոնք պետք է ընդգրկված լինեն մեկ սպառազինման կազմում և սպառնան Մոսկվային կանխարգելման նպատակով»,- ասել է ուկրաինացի պատգամավորը:

Վերջինս Կիևին առաջարկել է այդ զենքն ուղղել Ռոսաստանի տարածքում առկա ատոմային էլեկտրակայանների ուղղությամբ: Նրա խոսքով՝ դա թույլ կտա հարևան երկրի հետ դիվանագիտություն վարել «հավասարը հիմունքներով»:

«Մոսկվան պետք է իմանա, որ նրանք ունեն ատոմակայաններ այնպիսին, ինչպիսին մենք ունեինք Չեռնոբիլում, և որ մեր հրթիռները կարող են պարզապես այնտեղ թռչել», - ասել է քաղաքական գործիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: