ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառում է բլիթի քաղաքականություն. Կարեն Բեքարյան (Tert.am)

Վերջին շրջանում Թուրքիայի կեցվածքն ու պահվածքը հասունացրել է Միացյալ Նահանգների կողմից մտրակ կիրառելու պահը, սակայն Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրացման ֆոնին այդ մտրակ չէր կարող լինել այն ուժգնությամբ, որ ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ հարաբերությունները մտնեին փակուղի: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը, փոխանցում է Tert.am:

«Մի կողմից մտրակի հասցրած հարվածը ծայրահեղ իրավիճակի չպետք է բերեր, մյուս կողմից պետք է հարակից դաշտերում կարողանար ինչ-որ խնդիր լուծել, հակառակ պարագայում Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների ունեցած լծակները տալիս էին հնարավորություն, օրինակ, տնտեսական պատժամիջոցներով ծնկի բերել վերջինիս», - նշել է նա:

Կարեն Բեքարյանը Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառման համատեքստում երկու սցենար է առանձնացնում:

«Այն, ինչ իրականացրեց Միացյալ Նահանգները, զգուշացված էր Թուրքիային: Թուրքիային նաև զգուշացված է՝ ինչ քայլեր և գործողություններ պետք է անի և ինչ ժամկետներում, որպեսզի երկրորդ և ավելի ուժգին մտրակը չգա՝ կապ չունի որ ասպարեզում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն օրենքի մակարդակ բերելու, թե պատժամիջոցներ կիրառելու»,- նշել է նա:

Երկրորդ հնարավոր սցենարի դեպքում, ըստ վերլուծաբանի, Թուրքիային պետք չէ բացատրել արված քայլերի պատճառները, Անկարան առանց պայմանավորվելու էլ քայլեր է անելու դա շտկելու համար:

 «Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս երկու սցենարի միջև տարբերությունը շատ չնչին է, սակայն կա մի շատ էական տարբերություն: Առաջինի պարագայում, երբ զգուշացրել և պայմանավորվել ես, նշանակում է բանակցություն կա: Եվ այստեղ առաջանում է հարց՝ այդ բանակցության ներքո ի՞նչ պայմանավորվածություններ կարող են լինել, որոնք անդրադառնում են Հարավային Կովկասին, Ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստանի Հանրապետությանը», - նշել է նա:

Բեքարյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառում է բլիթի քաղաքականություն՝ փորձելով երկուսի մոտ էլ առաջացնել հակառուսական տրամադրությունները:

«ԱՄՆ-ը պատերազմի ընթացքում իր լռությամբ, պատերազմից հետո իր անհասցե վերաբերմունքով, երբ չկա ուղղակիորեն ուժի կիրառման դատապարտում, Ադրբեջանին ուղերձ տվեց, որ մարսում է Ադրբեջանի արած հանցագործողությունը, - նշել է նա: ԱՄՆ-ն Հայաստանին բլիթ է տալիս՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելով, իսկ բացառված չէ նաև ամերիկյան հովանու ներքո հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նոր սերիան սկսելով»:

«Մենք շատ նուրբ իրավիճակի հետ գործ ունենք, որտեղ կարևոր է, որ մենք լինենք պետություն: Սակայն մենք այսօր գործ ունենք «այլևս երբեք»-ի մեկ այլ հարթության հետ. 3 տարի շարունակ մեր արտաքին քաղաքականությունն անխտիր բոլոր ուղղություններում տապալած իշխանությունը, պարտություն կրած իշխանությունը հիմա էլ ամեն ինչ մի կողմ թողած զբաղված է սեփական վերարտադրման ֆարս թատրոնով, իսկ  աշխարհը շուրջը եռում է, և այդ ամենը մեր վրա կարող է ունենալ կործանարար ազդեցություն: Եթե մենք դասեր քաղած լինեինք պատմությունից, այս ամենը պետք է հնարավոր չլիներ», - եզրափակել է նա:

Մանրամասները տեսանյութում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: