ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ վնաս կհասցնի մեր գյուղատնտեսությանը, Արարատյան դաշտավայրի գյուղացիների վիճակը լինելու է սարսափելի. Ռոբերտ Քոչարյան

Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ վնաս կհասցնի մեր գյուղատնտեսությանը, աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Aysor.am։

«Մենք չենք կարող ասել, որ փակ սահմանը լավ բան է, նորմալ չէ, որ մենք փորձենք քարոզել, որ սահմանները փակ պահելը լավ երևույթ է, բայց մի բան ակնհայտ է՝ այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը, որովհետև մեր գյուղատնտեսությունները մրցակից են», - ասել է նա։

Քոչարյանիի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիայի գյուղատնտեսությունն ավելի լավ վիճակում է, Թուրքիայի կառավարությունը շատ ավելի մեծ սուբսիդիաներ է տրամադրում գյուղատնտեսությանը։

«Հայաստանում դա գրեթե չի արվում, գյուղնախարարության վերացումն էլ լրիվ ոլորտը թողեց անտեր», - ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ եթե հիմա սահմանը բացվի՝ Արարատյան դաշտավայրի գյուղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
03.08.2021
17°  30° 
04.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: