ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ ռազմածովային ուժերը նախազգուշական կրակ են բացել իրանական նավերի կողմը

Фото: USNavy / Twitter

ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավը նախազգուշական կրակոցներ է արձակել իրանական մոտորանավակների ուղղությամբ, որոնք իրեն էին մոտեցել 68 յարդ (մոտավորապես 62 մետր) հեռավորությամբ: Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է ABC News-ը: 

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 26-ի երեկոյան, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (IRGCN, ԻՀՊԶ) երեք արագընթաց մոտորանավակ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Firebolt պարեկանավին և ԱՄՆ-ի առափնյա պահպանության Baranoff մոտորանավակին են մոտեցել Պարսից ծոցի հյուսիսային մասում:

Ամերիկյան անձնակազմերը ռադիոյով և այլ սարքերով քանիցս նախազգուշացրել են ԻՀՊԶ-ի նավին, բայց իրանական նավերը շարունակել են իրենց վարժանքները:

Այնուհետև Firebolt-ի անձնակազմը նախազգուշական կրակոցներ են արձակել, և իրանական նավերը մի կողմ են քաշվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: