ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փայլանը պատասխանել է իրեն սպառնացող թուրք պատգամավորին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած թուրք անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի գրառմանը, փոխանցում է Ermenihaber-ը: 

«Ժողովրդիս բնաջնջելու մտածելակերպը կրող թափթփուկն ասում է ՝ կրկին կանենք (կբնաջնջենք-խմբ.):

Դուք կրակեցի՞ք ու մենք չմահացա՞նք: Մահացանք: Սակայն նրանք, ովքեր մնացել են, չեն դադարեցրել արդարության համար մղվող պայքարը և ինձնից հետո էլ չեն դադարեցնելու,- ասել է Փայլանը՝ շարունակելով, - Այս երկրի բարեխիղճ մեծամասնությունը ասպարեզը չի թողել քեզ նման ֆաշիստներին և չի էլ թողնելու...»:

Հաջակցության Փայլանի՝ կուսակցական մի շարք գործիչներ  Օզդաղին քննադատող հայտարարություններով են հանդես եկել: 

Հիշեցնենք, որ Օզդաղը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառմանն անդրադառնալով, վերջինիս Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ էր սպառնացել: Ազգայնամոլ գործիչը հետևյալ գրառումն էր արել. «Անդաստիարակ, սադրիչ անձավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»: 

 

Ապրիլի 24-ին Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ սոցցանցում գրել էր. «106 տարի անց քայլում ենք  Ցեղասպանության ճարտարապետ Թալյաթ փաշայի անունը կրող փողոցներով: Մեր երեխաներին կրթում ենք Թալյաթ փաշայի անվան դպրոցներում: Եթե այսօր Գերմանիայում Հիտլերի անվամբ փողոցներ լինեին և երեխաները սովորեին վերջինիս անվան դպրոցներում, ապա Գերմանիան կլիներ ճիշտ այդպիսին, ինչպիսին հիմա Թուրքիան է»:

Հայ պատգամավորը շարունակելով գրառումը, նշել էր. «Քանի որ 106 տարի շարունակ հերքվում է Հայոց ցեղասպանությունը, այս հարցը շարունակում է մնալ այլ խորհրդարանների և այլ պետությունների ղեկավարների քննարկման առարկա: Հայ ժողովրդի ցավը պետք է տեղափոխենք Թուրքիա»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: