ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մյանմայում հարձակման Է ենթարկվել երկու ավիաբազա

© EPA-EFE/LYNN BO BO, архив

Ապրիլի 29-ի վաղ առավոտյան Մյանմայում հարձակումների են ենթարկվել երկու ավիաբազաներ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին: Տեղական Delta News Agency գործակալության համաձայն, որին վկայակոչում է Reuters-ը, նախ երեք պայթյուն է որոտացել այն ավիաբազայում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասի Մագուե քաղաքի մոտ:

Երկրորդ հարձակումը կատարվել է Մեյթիլա քաղաքում գտնվող ավիաբազայի վրա: Ինչպես նշում է գործակալությունը, վկայակոչելով ականատեսի, հինգ հրթիռ է արձակվել հենակետի վրա: Reuters-ի տվյալներով՝ զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել: Մյանմայի զինվորական ղեկավարությունը փետրվարի 1-ին մեկ տարով արտակարգ դրություն է սահմանել երկրում և պաշտոնանկ է արել քաղաքացիական կառավարությանը: Զինված ուժերի հրամանատարությունը դա բացատրել է ընդգրկուն կեղծումներով, որոնք իբր կատարվել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընդհանուր խորհրդարանական ընտրություններում: Մյանմայի բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս հեղաշրջման դեմ բողոքի զանգվածային ակցիաների, որոնք դաժանորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: