ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը փորձում է կեղծ խաղաղասիրությամբ ծածկել իր խախտումները. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով` Ադրբեջանի իշխանությունները փորձում են կեղծ խաղաղասիրությամբ ծածկել իրենց խախտումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թաթոյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ադրբեջանի իշխանությունները հիմա աշխարհում փորձում են կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է, հակամարտությունն ավարտված է, մեր սահմանների հետ կապված որևէ խնդիր չկա, և մենք գնում ենք առաջ, դեպի խաղաղություն: Դրանով նրանք թողնում են խաղաղության համար միակողմանի պատասխանատվությունը մեզ վրա և իրենց կեղծ խաղաղասիրությամբ` շղարշ ապահովելով միջազգային հանրության համար, ծածկում են իրենց խախտումները»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը հավելեց, որ անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ծածկել այդ խախտումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: