ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր մարդիկ խուսափում են երեկոյան ժամերին երթևեկել դեպի Գորիսի և Կապանի հարակից գյուղեր. Արման Թաթոյան

«Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականության սպառնալիքները և նրա նախագահի ապրիլի 12-ի, 13-ի և վերջին ելույթների վերլուծությունները ցույց են տալիս, որ դրանք անգամ ֆաշիստական բնույթի են և ավելի են ամրապնդում անվտանգության գոտու անհրաժեշտությունը»,- խորհրդարանում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է Panorama.am-ը:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև անվտանգության գոտի ձևավորելու անհրաժեշտության մասին՝ օմբուդսմենը շեշտեց, որ ադրբեջանական զինվորականները, զենքով մարդիկ, դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացnեն, որպեսզի երաշխավորվի հայ բնակչության բնականոն կյանքը, քանի որ դրանք տեղադրվել են տեղի բնակiչների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար:

«Այսօր մարդիկ խուսափում են անգամ երեկոյան ժամերին երթևեկել Գորիսից Որոտան, Շուռնուխ, կամ Կապանից Սրաշեն, Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ գյուղեր՝ այնտեղ ադրբեջանցիների ներկայության պատճառով»,- հայտարարեց Արման Թաթոյանը և տեղեկացրեց, որ իր գրասենյակն այդ վերլուծությունները, փաստերով ներկայացրել է միջազգային կառույցներին և առաջարկել չեզոք գոտի ստեղծելու գաղափարը:

Նա հիշեց վերջերս հայ հովվի ծեծի հանգամանքը և հավելեց, որ կան նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմ են անցնում խոշոր կամ մանր եղջերավոր անասուններ և դրանք հնարավոր չի լինում վերադարձնել:

Նկատելով, որ դա  իրավունքների խախտում է՝ օմբուդսմենը շեշտեց, որ երկու երկրների միջև երբևէ տեղի չի ունեցել ո՛չ սահմանագծում, ո՛չ սահմանազատում, իսկ այն անելու դեպքում պետք է հաշվի առնվեն մարդու իրավունքները:

Թաթոյանը նկատեց, որ Սյունիքում կան դեպքեր, երբ քաղաքացին կադաստրային վկայականը ձեռքին չի կարողանում իր հողից օգտվել կամ տունն է կիսվել:

«Գոյություն ունեն ԵԱՀԿ ուղեցույցեր, որոնք կադաստրային փաստաթղթերը դնում են այս գործընթացի հիմքում, ավելին, դատական պրակտիկա կա, որ կադաստրային փաստաթղթերի հիման վրա է սահմանների հաստատման գործընթաց տեղի ունենցել»,- հայտնեց Հայաստանի օմբուդսմենը:

Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերի, սահմանապահ զորքերի ծառայողները իրականացնում են հերոսական, անձնուրաց ծառայություն, բայց ստեղծված վիճակը նրանցից էլ կախված չէ, քանի որ այնտեղ առկա է պատերազմի սպառանալիքով, ցեղասպան քաղաքականության հետևանքով հայտնված ադրբեջանական զինվորականներ:

Նկատելով, որ որևէ մեկը միջազգային կազմակերպություններից չի կարող համոզել, որ այս վիճակը նորմալ է մարդու իրավունքների տեսանկյունից՝ Արման Թաթոյանը տեղեկացրեց.

«Ես միջազգային կառույցներին մի հստակ հարց եմ առաջադրում, ասում եմ, որ պատերազմի ժամանակ նրանց՝ մեզ ասած անհամաչափ լռությունը, իսկ իրականում՝ լռությունն էր նպաստել նրան, որ մենք ունեցանք լայնածավալ պատերազմական հանցագործություներ, իրավունքների կոպիտ խախտումներ, որոնք հիմա էլ շարունակվում են»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: