1991թ․ ապրիլի 30-ին Արցախի հայկական գյուղերի ռմբակոծմամբ սկսվեց «Կոլցո» գործողությունը

1991թ․ ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Կոլցո» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ օգտագործվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի:
Ստորև ներկայացնում ենք համառոտ տեղեկանք «Կոլցո» (Օղակ) գործողության մասին (աղբյուրը՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ)
1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ-ОМОН: отряды милиции особого назначения)՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի (Կիրովաբադում տեղակայված 23-րդ դիվիզիան) ստորաբաժանումների հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողություն:
ԼՂԻՄ և հարակից շրջանների մի շարք հայաբնակ գյուղերի բնակիչների տեղահանման որոշումներն ընդունվեցին Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարության կողմից 1991 թ. ապրիլին՝ Ադրբեջանի Պաշտպանության խորհրդի 1991 թ. ապրիլի 10-ի, Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության 1991 թ. ապրիլի 11-ի նիստերին և 1991 թ. ապրիլի 16-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի մոտ հանրապետության ԱԱԿ, ՆԳՆ, Դատախազության ղեկավարության հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Տեղահանման գործողությունների ղեկավարությունը հանձնարարվեց Ադրբեջանի ներքին գործերի նախարար Մ. Ասադովին:
Սակայն ԼՂԻՄ հարակից գյուղերից հայ ազգաբնակչության «դուրս մղումը» շատ ավելի վաղ էր սկսվել: Մասնավորապես, 1989-1990 թթ. Հյուսիսային Արցախի երեք գյուղերի (Կուշչի Արմավիր, Ազատ, Կամո) բնակիչներն իրենց դեմ չդադարող զինված հարձակումների, շրջանային իշխանության մարմինների ճնշումների պատճառով ստիպված էին լքել իրենց բնակավայրերը:
1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է հեռացվեն Ղարաբաղից, եթե նրանք համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: Դեռևս 1991 թ. փետրվարի սկզբին Ադրբեջանի Կոմկուսի երկրորդ քարտուղար, «Լեռնային Ղարաբաղի հարցերով կազմկոմիտեի» ղեկավար Վ. Պոլյանիչկոն, ելույթ ունենալով Բաքվում, հայտարարեց. «1991 թ. կհայտարարվի Ղարաբաղի տարի: Այս տարին կլինի Ադրբեջանի դժվարությունների վերջին տարին: Ղարաբաղի հողը մեր հողն է, և մենք պետք է գրավենք այն մեր երեխաների համար»։
1991 թ. մարտի 14-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որում հատուկ ընդգծվում է հայ փախստականների աղետալի դրությունը և կոչ արվում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ինչպես Հայաստանի ու Ղարաբաղի շրջափակումը, այնպես էլ կանխամտածված և բռնի տեղահանության ենթարկվող Ղարաբաղի ու հարակից հայկական անկլավների հայ բնակչության անվտանգության նկատմամբ ոտնձգությունները:
1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծության ենթարկել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին Բաքվի պահանջով արգելվեցին Երևանից-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները:
Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Կոլցո» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ օգտագործվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի:
Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին նշված գյուղերը՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկության և դրանց հաջորդող տեղահանության նպատակով։
Գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տաս հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:
Հյուսիսային Արցախի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պահանջեց հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումար, սակայն Կրեմլը անտեսեց այդ կոչը:
1991 թ. մայիսին ԱՄՆ Սենատը բանաձև ընդունեց, որը դատապարտում էր «հարձակումներն անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց վրա», «ուժի անխտիր կիրառումը՝ ներառյալ քաղաքացիական տարածքների գնդակոծությունները Հայաստանի արևելյան և հարավային սահմաններում» և կոչ էր անում «վերջ դնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված շրջափակմանը և ուժի կիրառման ու ահաբեկման այլ մեթոդներին»:
Ադրբեջանի ղեկավարությունը «Կոլցո» գործողությունը դիտարկում էր որպես Լեռնային Ղարաբաղի մնացած հայկական մասի լայնածավալ տեղահանության սկիզբ: 1991 թ. մայիսի 22-ին, ելույթ ունենալով Մոսկվայում հանրապետության մշտական ներկայացուցչությունում, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի գաղափարախոսության բաժնի պետ Ա. Դաշդամիրովը հայտարարեց. «Մոտ ժամանակներս անհրաժեշտ կլինի Ղարաբաղից արտաքսել ևս 32 հազար մարդ»: Անդրեյ Սախարովի հիշատակի առաջին միջազգային կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ա. Դաշդամիրովն ու Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը արդարացնում էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանումը և չէին բացառում դրա շարունակությունը: Սակայն օգոստոսյան պուտչի ձախողումը, որից հետո Մոսկվան դադարեց աջակցել Ադրբեջանին, վերջ դրեց տեղահանություներին:
Իր դաժանությամբ ու մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Կոլցո» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով ԼՂՀ դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախերգանքը:
-
07:32
Երիտասարդական ԵԱ.Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
-
23:09
Սահմանադրության օրը՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք․ «Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները
-
22:02
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 2,06 կմ/ժ