ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իր լեզվին ազատություն տալով՝ Բայդենը շատ մեծ սխալ է թույլ տվել». ԿԺԴՀ ԱԳՆ

© РИА Новости / Илья Питалев

Կորեական թերակղզու իրական սպառնալիքը Միացյալ Նահանգներն է, և այն շուտով ճգնաժամ կապրի, եթե շարունակի իր «հին ու հետամնաց» քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Կվոն Չժոն Գինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն` հղում կատարելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը «լուրջ սպառնալիք են ներկայացնում Ամերիկայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար»: Նա խոստացել էր հակադարձել Իրանի և ԿԺԴՀ-ի սպառնալիքներին «դիվանագիտությամբ և ուժեղ զսպմամբ»:

Ըստ ԿԺԴՀ արտգործնախարարի՝ «իր լեզվին ազատություն տալով»՝ Բայդենը «շատ մեծ սխալ է թույլ տվել», և այժմ, երբ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականության ուղղությունը պարզ է, Փհենյանը «հարկադրված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել»:

Նախարարը նշել է, որ ԱՄՆ «դիվանագիտությունը» միայն միջոց է թշնամական գործողությունները քողարկելու համար, իսկ «զսպումը» սպառնալիքների գործիք է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: