ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրղզստանում ավելի քան 33 հազար մարդ է տարհանվել հակամարտության գոտուց

© EPA/IGOR KOVALENKO

Ղրղզստանի ավելի քան 30 հազար քաղաքացի տարհանվել է Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության գոտուց: Այդ մասին այսօր՝ մայիսի 2-ին, Բիշկեկում ճեպազրույցի ժամանակ հայտնել է հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Ալիզա Սոլթոնբեկովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ տարհանվել է ընդհանուր առմամբ 33 388 մարդ, որոնցից 19,2 հազարը երեխաներ են և դեռահասներ: Փոխնախարարի խոսքով՝ տարհանվածների մեծամասնությունը ներկայում ունի սննդամթերքի, դեղորայքի, հագուստի և առաջին անհրաժեշտության իրերի խիստ կարիք:

Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրի բնակիչներին տարհանված մարդկանց ցուցաբերված աջակցության համար: Վերջին տվյալներով՝ տուժած շրջանների բնակիչների համար հավաքվել է ավելի քան 100 տոննա հումանիտար օգնություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: