ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի նախագահը երկրի տնտեսական վերելքի հույս է հայտնել

Իրանի նախագահ Հասան Ռոհանին լավատեսական կանխատեսումներ է արել կապված երկրի տնտեսական վերելքի հետ և հայտնել է պատժամիջոցների ավարտի հեռանկարի մասին՝ անդրադառնալով Վիեննայում միջուկային ծրագրի հարցով անցկացված բանակցությունների վերջին փուլի արդյունքներին:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին Ռոհանին խոսել է կիրակի՝ ելույթ ունենալով վարչակազմի տնտեսական հարցերով համակարգման կենտրոնակայանում: Վերջինս նշել է, որ «թշնամին ձախողել է իր տնտեսական պատերազմն ընդդեմ Իրանի և ընդունել է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունն անօգուտ է եղել»:  

«Տնտեսական պատերազմում թշնամու պարտությամբ և պատժամիջոցների չեղարկման մոտալուտ հեռանկարով՝ հաշվի առնելով վերջին բանակցությունները (Վիենայում), հույս է առաջանում, որ երկրի տնտեսությունը կվերադառնա 2014-2017 թվականների մակարդակին և կընթանա ծաղկման ուղղությամբ»,- ասել է Ռոհանին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: