Ինչո՞ւ մենք չունենք կահավորված առաջնագիծ. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին
«Գեղարքունիքում և Սյունիքում մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ և մեր անվտանգությունը մեղմ ասած մտահոգիչ վիճակում է։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանային ճշգրտումները, ինչո՞ւ մենք չունենք կահավորված առաջնագիծ»,- այսօր խորհրդարանում նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, հայտնում է Panorama.am-ը։
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրային դիսկուրսը լսելով, հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու կարիք չունի։
«Մեկը կար, չէ՞՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, հիմա կհարձակվեմ, հիմա էլ ուղղություններն եք ասում, թե որտեղ ինչ կա։ Հաջորդ անգամ կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք՝ օրինակ՝ կոորդինատ էսինչից էնինչը մենք չունենք խրամատներ...։ Ժողովուրդ, մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում»,- պատասխանեց նա։
Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ տարակուսած է։
«Մեր առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադերբեջանի տեսադաշտում, և նրանք շատ լավ տեսնում են, այստեղ որևէ կոորդինատի հարց չկար։ Մտահոգություն արտահայտել այն մասին, ինչը Ադրբեջանը շատ մատչելի ձևով տեսնում է, գաղտնիք բացե՞լ է»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ հավաստիացրեց. «Ոչ միայն դուք, այլ նաև ադրբեջանցիները չեք կարող տեսնել այն ամենն, ինչ արվում է, որովհետև դրա մեծամասնությունն արվում է գաղտնի։ Այն առաջնագիծը, որը տեսանելի է, վատ առաջնագիծ է, և փառք Աստծո, ո՛չ դուք, ո՛չ ադրբեջանցիները չեք կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»։
Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց նաև՝ ի՞նչ պատվաստանյութով է այսօր պատվաստվել Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով՝ վերջինս նշեց, որ չի ասի, թե որ պատվաստանյութով է պատվաստվել։
«Կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է «AstraZeneka»-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի «Sputnik V»-ով։ Եվ հույս ունեմ, որ ԱԺ պատգամավորներից մեկն էլ մեր ունեցած չինական պատվաստանյութով կպատվաստվի»,- ասաց նա, և խոսքին հաջորդեց իմքայլականների ծիծաղը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 3,6 կմ/ժ