ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը կայունության է ձգտում Ռուսաստանի հետ հարաբերություններում. Բլինքեն

ԱՄՆ-ի վարչակազմը կգերադասեր կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և դա կանի, եթե Մոսկվան ևս նման ուղեգիծ վերցնի: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավար էնթոնի Բլինքենը:

«Մենք չենք ձգտում սրացման: Ընդհակառակը, մենք կգերադասեինք ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ: Եվ եթե Ռուսաստանը սկսի շարժվել այդ ուղղությամբ, ապա մենք նույնպես նման ձևով կվարվենք»,-ասել է նա՝ հանդես գալով Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում: Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հնարավորություն կունենա «ուղղակիորեն խոսել այդ մասին, երբ ինքը կհանդիպի նախագահ Պուտինի հետ»:

Պետդեպարտամենտի ղեկավարը պարզաբանել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշում կընդունի՝ կախված այն բանից, թե ինչպես կվարվի Մոսկվան: «Ամեն բան կախված կլինի, թե Մոսկվան ինչ կորոշի անել կամ չանել»,-հայտարարել է նա:

Բլինքենը նաև հիշեցրել է, որ Բայդենը քանիցս պատրաստակամություն է հայտնել խստորեն հակազդել ՌԴ-ին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: