ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բլինկենն ու Նուլանդը կայցելեն Ուկրաինա

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կմեկնի Կիև: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс-Украина»-ն՝ հղում կատարելով պետքարտուղարության մամուլի ծառայությանը: 

«Պետքարտուղարի տեղակալ Նուլանդը 2021 թվականի մայիսի 4-ից 6-ը կայցելի Լոնդոն, Մեծ Բրիտանիա և Կիև», - ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, Բլինկենը մայիսի 5-ին երկօրյա այցով կժամանի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի, պաշտոնատար այլ անձանց և ուկրաինական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նախատեսվում է, որ Բլինկենը կհանդիպի նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալին և Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: