ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարարին

Մայիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին:

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Հաթամիին Արցախյան երկրորդ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիության և Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում Իրանի կողմից իրականացված վճռական քայլերի համար:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության արդի խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: