ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ՄԻԵԴ վճիռների կատարման գործում ՀԿ-ների հետ աշխատանքը համարվել է միջազգային առաջատար փորձ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարումը խթանելու գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավմամբ համատեղ աշխատանքը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) համարել է միջազգային առաջատար փորձ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Մասնավորապես, ENNHRI-ին կարևորել է նման համագործակցությունը, որի արդյունքում, միավորելով տարբեր կողմերի ջանքերը, հնարավոր է դառնում էլ ավելի բարձրացնել ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը և դրա վերաբերյալ իրազեկվածությունը:

Պաշտպանին առընթեր խորհրդատվական խորհրդի նիստերին քննարկման նպատակով ընդգրկվում են նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված, բայց դեռևս չկատարված վճիռները։

ENNHRI-ին արձանագրել է, որ նման քննարկումներից մեկի արդյունքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՀԿ-ի հետ համագործակցությամբ (Հելսինկյան կոմիտե) համատեղ հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների  եվրոպական ցանցը նշել է, որ նման համատեղ աշխատանքները հնարավորություն են տալիս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցել կայուն համագործակցություն։

Ծանոթագրություն։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների ազգային հաստատություններ։ ENNHRI- ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայի տարածաշրջանում՝ համագործակցում է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: