ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաստը, որ մեզ մոտ դատարանի առաջ են կանգնած վարձկան ահաբեկիչներ, պիտի աղաղակվեր աշխարհով մեկ. նորից բախվում ենք «պետություն չունենալու» իրողության հետ

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի դեմ պատերազմում ներգրավված սիրիացի երկու վարձկանների դատավճռին և դրա հետ կապված մեր պետության անելիքներին:

«Երեկ հրապարակվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմում ներգրավված սիրիացի երկու վարձկանների դատավճիռը: Նրանք դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Սա բավական կարևոր իրադարձություն էր, որ, կարծում եմ, բավարար ծավալով տեղ չգտավ մեր (և ոչ միայն մեր) լրատվական հոսքերում: Տարբեր ասպեկտներով կարելի էր անդրադառնալ, բայց ես փորձեմ ընդգծել դրա նշանակությունը տեղեկատվական պատերազմի համատեքստում:

Փաստացիորեն, դատարանի վճռով հաստատվեց, որ պատերազմական գործողություններում Բաքվի կողմից ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ, ավելին՝ մեղադրական եզրակացության մեջ նշվեց ևս ավելի քան 30 վարձկանների մասին, որոնց անձը հաստատված է, և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված: Սա դատարանի վճռով հաստատված ապացույցն է նրա, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ 1989թ-ի Կոնվենցիան “Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վերապատրաստման մասին”, 2005-ի կոնվենցիան Ահաբեկչության կանխարգելման մասին և այլն:

Փաստը, որ մեզ մոտ դատարանի առաջ են կանգնած վարձկան ահաբեկիչներ, պիտի աղաղակվեր աշխարհով մեկ: Այս իրադարձությունը պիտի միջազգային բարձր հնչեղություն ստանար: Սա կարող էր տեղեկատվական պատերազմում հզոր զենք լինել մեր ձեռքին, եթե Ա – իշխանությունները գիտակցեին դրա կարևորությունը, Բ- առանց ուշացնելու անեն համապատասխան քայլեր՝ դրանից արդյունքներ ստանալու ուղղությամբ:

Իսկ այսօր մենք, փաստորեն, նորից բախվում ենք «պետություն չունենալու» իրողության հետ՝ իր բոլոր հետևանքներով», - գրել է Մխիթարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: