ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցանկացած հարց, որ կարող է դրվել պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք. Լավրովը Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Այսօր մեր քննարկման թեմաներից միայն մեկն էր տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք հետհակամարտային շրջանի բոլոր խնդիրների մասին՝ այդ թվում ռազմական, ռազմա-քաղաքական, հումանիտար և այլ»,-այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Panorama․am-ի հարցին, թե տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ հայտարարության մեջ  Ադրբեջանի նախագահը նշել է Զանգեզուրի միջանցքի մասին, ասելով, եթե Հայաստանը չհամաձայնի, ապա ուժով կպարտադրեն, որքանո՞վ են սրանք  համապատասխանում եռակողմ հայտարարությանը։

Լավրովն ասաց, որ եռակողմ փոխգործակցության մեխանիզմը փոխվարչապետերի մակարդակով ստեղծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի որոշմամբ՝ հունվարի 11-ին Մոսկվայում նրանց հանդիպման արդյունքներով։

«Այս մեխանիզմը նախատեսում է պայմանավորվածություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր՝ փոխշահավետ հիմքով և որոնք ոչ մի ձևով չեն ենթադրում ոչինչ՝ բացի դիվանագիտական համաձայնությունից ու որոշումներից, որոնք թույլ կտան տնտեսական կապերն ամբողջությամբ ապաշրջափակել։ Ցանկացած հարցեր, որոնք կարող են դրվել երեք ղեկավարների այս պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչը համաձայնեցվել է»,-ասաց Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: