ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27,917.87 դրամ ԱՐԾԱԹ - 390.39 դրամ ՊԼԱՏԻՆ - 16,676.88 դրամ

Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին

Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին:

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերիների ազատ արձակումը, ինչը համարում է առանցքային քայլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցում: Կանադան շարունակում է բոլոր կալանավորվածներին ազատ արձակելու կոչ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Կանադայի կառավարության արտաքին գործերի և միջազգային առևտրի դեպարտամենտի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոկում տարածված հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝  Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
28.07.2021
17°  30° 
29.07.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: