ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանը նոր հակառեկորդ է սահմանել մեկ օրում COVID-19-ով հիվանդացածների թվով

Հնդկաստանը հերթական հակառեկորդն է սահմանել կորոնավիրուսով նոր հիվանդացածների թվով. անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է հիվանդության 414,1 հազար նոր դեպք: Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:

Երկիրն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով, COVID-19-ով հիվանդացածների ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 21,4 միլիոնը: Ապաքինվել է ավելի քան 17,6 միլիոն մարդ, կորոնավիրուսից և ուղեկցող հիվանդություններից մահացել է 234 հազար մարդ:

Արդեն անընդմեջ երկու շաբաթից ավելի է, որ նոր հիվանդացածների թիվը մեկ օրում գերազանցում է 300 հազարը, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկրում, և արդեն երեք անգամ կազմել է 400 հազարից ավելի:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի նահանգների թվում հիվանդացածների քանակով առաջատարը մնում է Մահարաշտրան. անցած օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է 62,1 հազար վարակված, ընդամենը նահանգում բժշկական օգնություն է ստանում ավելի քան 641 հազար մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնովիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: