ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Թաթուլ Մանասերյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին:

Վերջինս Հանրապետության նախագահին տեղեկացրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ լեգենդար Կոմանդոսի անվան նորաստեղծ կազմակերպության նպատակների և անելիքների, ինչպես նաև կազմակերպության առաջին համաժողովի մասին:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ լեգենդար Կոմանդոսի ողջ կյանքն իսկապես հայրենիքն անմնացորդ նվիրվելու օրինակ էր, որից սերունդները կարող են հայրենասիրության ու արժանապատվության դասեր քաղել:

Նախագահ Սարգսյանն այսօր նաև ուղերձ է հղել «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության առաջին համաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես նշել է. «Այսօր դուք՝ գիտության, մշակույթի գործիչներդ, հոգևոր խավի ներկայացուցիչներդ, Արկադի Տեր-Թադևոսյանի մարտական ընկերներդ հավաքվելով մեկտեղ, պարտք ունեք իրականություն դարձնել այն, ինչի մասին ընդհանուր գծերով խոսել էր մեր սիրելի Կոմանդոսն իր քաղաքական կտակում, պարտք ունեք ձեր գործունեությամբ հավատարիմ մնալ նրա ուղենիշներին:

Ինչպես նախկինում, այնպես էլ այդ կտակում Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել էր նախ և առաջ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի միավորվելու անհրաժեշտության մասին, ինչն արդիական է հատկապես մեր օրերում, հանուն համազգային և համապետական շահերի»:

Նախագահը հետագա հաջողություններ է մաղթել նորաստեղծ կազմակերպությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: