ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ նախագահն իր անհամաձայնությունը կամ դժգոհությունն էր հայտնում․ Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է օրերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցող Մարիա Կարապետյանի քննադատությանը Թաթոյանի արձագանքից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դահլիճում ՄԻՊ-ի հետ փորձել էր պարզաբանել հարցը, հաղորդում է news.am-ը։

«Ցանկություն չունեմ անդրադառնալու, ԱԺ նախագահը իր անհամաձայնությունը կամ դժգոհությունն էր հայտնում, և ես ասեցի, որ անհատ պատգամավորների խոսքը և այլն ամբողջը կախված էր վերջին՝ խմբակցության անունից ելույթից։ Ստացվում էր, որ դրական ապահովելու շղարշը կար, բայց քաղաքական իշխանության իրական դիրքորոշումը բոլորովին այլ է»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ՄԻՊ-ին գովում է ընդդիմությունը, ասում են՝ Սահմանադրական կարգի տապալումը, իրանց անդամները մտնում շենքը ջարդում են, դա չեք տեսնում, Արման Թաթոյանն արձագանքեց․ «Էդմոն Մարուքյանն ու իր խմբակցությունը ընդդիմություն են և դրական խոսքեր էին ասում, իրանք մտե՞լ էին կառավարության շենք։ Մի՛ ընդհանրացրեք, ընդդիմություն եք ասում, Էդմոն Մարուքյանը մտե՞լ էր կառավարության շենք, թե՞ հանգստացնում էր»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում, անդրադառնալով Արման Թաթոյանի գործունեությանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել էր, թե հանրության հանդեպ մեդիատեռոր է իրականացրել, ինչին նպաստել են նաև Թաթոյանի որոշ հայտարարություններ։ Դրան հաջորդել էր նաև Թաթոյանի արձագանքը։Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատգամավորի ելույթը վիրավորական էր ու բացահայտ մանիպուլյատիվ, որով փորձ էր արվում նսեմացնել ՄԻՊ-ի աշխատանքը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: