ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան լավ, արդյունավետ և կառուցողական էր: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է News.am-ը: 

«Քննարկվել է  հարցերի ամբողջ փաթեթը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Կարծում եմ, որ ԱԳՆ ներկայացուցիչները համապատասխան գնահատականները տվել և տալու են։ Բայց, իմ կարծիքով, դա լավ, արդյունավետ, կառուցողական այց էր, որը լրիվ համապատասխանում էր մեր հարաբերությունների մակարդակին, մեր քաղաքական երկխոսության մակարդակին»,- ասել է Կոպիրկինը։

Կոպիրկինը նշել է նաև, որ Լավրովի հետ քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերինների վերադարձի հարցը։

Հարցին, թե արդյոք հայ գերիների հարցը մնում է ռուսական օրակարգում, ՌԴ դեսպանը պատասխանել է․ «Իհարկե»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
31.07.2021
17°  30° 
01.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: