ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31 266,08 դրամ ԱՐԾԱԹ - 467,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 19 164,72 դրամ

Արդարացում կամ ներում չկա նրանց համար, ովքեր կրկին «ագրեսիվ ծրագրեր են կառուցում»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արդարացում և ներում չկա նրանց համար, ովքեր մոռանալով Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, կրկին ագրեսիվ ծրագրեր են կառուցում: Այս մասին «ՏԱՍՍ» -ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն ասել է՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակի ամբիոնից Հաղթանակի 76-ամյակի առթիվ:

«Պատերազմն այնքան անտանելի փորձություններ, վիշտ ու արցունքներ է բերել, որ անհնար է մոռանալ այն: Եվ ներում և արդարացում չկա նրանց համար, ովքեր կրկին մտածում են ագրեսիվ ծրագրերի մասին»,- ասել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ այն ժամանակից, երբ ցեղային և ազգային գերազանցության, հակասեմականության և ռուսաֆոբիայի կարգախոսներն ավելի ու ավելի ցինիկ էին հնչում, երբ «Եվրոպայի կենտրոնում հրեշավոր նացիստական գազանը ուժ և լկտիություն» էր հավաքում, գրեթե մեկ դար է անցել:

«Պատմությունը պահանջում է եզրակացություններ անել և դասեր քաղել, բայց, ցավոք, նացիստների գաղափարախոսության մեծ մասը, նրանց, ովքեր տարված էին իրենց բացառիկության մոլորության տեսությամբ, կրկին փորձում են գործի դնել»,-ասել է Վլադիմիր Պուտինը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
16.06.2021
17°  30° 
17.06.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: