ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, հարևա՞նը, թե՞՝ բարեկամը. պատգամավորը՝ Փաշինյանին

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե, ըստ նրա, Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, հարևա՞նը, թե՞՝ բարեկամը, հայտնում է Panorama.am-ը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թուրքիան և՛ մեր թշնամին է, և՛հարևանը։ Սովորաբար թշնամի են լինում հարևան պետությունները։ Դժվար կլիներ պատկերացնել, որ հասարակածից ներքև գտնվող որևէ պետություն այսօր համարվեր մեր թշնամին։ Եթե այդպիսի բան տեղի ունենա, դա կնշանակի, որ մեր երկիրն իր կարողություններով շատ է գերազանցում այլ պետությանը։

Ուղղակի մենք ասում ենք, որ այդ թշնամանքը պետք է կառավարվի, քանի որ եթե այն եռում է, եռում է, եռում է, վերջում  հանգեցնում է պայթյունի»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: