ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի նոր նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 2-ին

Իսրայելի նոր նախագահի ընտրութունները տեղի կունենան հունիսի 2-ին Կնեսետում (երկրի խորհրդարան): Մայիսի 10-ին այդ մասին հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:

«Կնեսետի խոսնակ Յարիվ Լևինը որոշել է, որ Իսրայելի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի ունենան հունիսի 2-ին՝ չորեքշաբթի: Նախագահական ընտրությունները տեղի կունենան Կնեսետի պլենումում գաղտնի քվեարկության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Որպես թեկնածու ընտրություններին մասնակցության դիմումները հնարարավոր է ներկայացնել մինչև մայիսի 19-ը»,- հավելել են մամուլի ծառայությունում: Նախագահի թեկնածուին կարող է առաջադրել սոսկ առնվազն 10 գործող խորհրդարանականներից բաղկացած խումբը: Պետության ղեկավարն ընտրվում է Կնեսետում գաղտնի քվեարկությամբ, հաղթանակի համար հավակնորդը պետք է ստանա ձայների պարզ մեծամասնությունը:

Խորհրդարանում կա 120 պատգամավոր: Գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 9-ին: Ըստ օրենքի նրա հաջորդի ընտրությունները պետք է անցկացվեն մինչև այդ օրը 30 օրից ոչ ուշ: Իսրայելում սահմանված է նախագահի լիազորությունների յոթնամյա ժամկետ, պետության ղեկավարի պաշտոնը չի կարելի զբաղեցնել երկու անգամ: Նախագահին պաշտոնից հեռացնել կարող է միայն խորհրդարանը, եթե պաշտոնզրկման համար քվեարկի պատգամավորների երեք քառորդը: Իսրայելի նախագահն օրենքով Կնեսետի պատգամավորներից մեկին հաձնարարում է կազմել կառավարություն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ինչպես նաև կատարում է ներկայացուցչական պարտականություններ, ստորագրում է ընդունված օրենեքները և ունի ներման իրավունք: Օրենքի համաձայն՝ նա գտնվում է քաղաքականությունից դուրս և ներկայացնում է երկրի բոլոր քաղաքացիներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: