ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Ֆրանսիայի հատուկ նշանակության ջոկատներն ուսումնամարզական մարտեր կանցկացնեն քաղաքային պայմաններում

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները երեքշաբթի մեկնարկած համատեղ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ մարտեր կանցկացնեն քաղաքային պայմաններում: Դրանք տեղի կունենան ճապոնական հարավ-արումտյան Կյուսյու կղզու վրա գտնվող Կիրիսիմա պոլիգոններում հատուկ վերակառուցված դեկորացիաներում՝ ճապոնական և ֆրանսիական ռազմանավերից օդային զորքերի վայրէջքից անմիջապես հետո, հայտնում է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ստորաբաժանումների տեղափոխման համար ենթադրվում է ուղղաթիռներ և MV-22 Osprey  կոնուղղաթիռներ օգտագործել: Շուրջ 220 հատուկ ջոկատայինների մասնակցությամբ օպերացիան կիմիտացնի զորքերի տեղափոխումը Ճապոնիայի կողմից վերահսկվող Արևելաչինական ծովի հեռավոր կղզիներ, որոնց մի մասին հավակնում է Պեկինը:

Պաշտպանության նախարար Նոբուո Կիսին երեքշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է, որ երեք երկրների ռազմանավերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Արևելաչինական ծովում: Նրանց կմիանա նաև Ավստրալիայի ռազմածովային ուժերի սուզանավը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: