ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիի՝ Պաղեստինին եւ Իսրայելին նվիրված բաց նիստը կարող է անցկացվել մայիսի 14-ին

Թունիսը, Նորվեգիան և Չինաստանը ներկայացրել են ամենամոտ ժամանակներս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բաց նիստի անցկացման պահանջ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության Էսկալացիայի քննարկման համար: Մայիսի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Անվտանգության խորհրդի իրենց աղբյուրը:

«Չինաստանը, Թունիսը և Նորվեգիան պահանջել են մայիսի 14-ին անցկացնել բաց նիստ՝ նվիրված Պաղեստինի և Իսրայելի շուրջն ստեղծված իրադրությանը,- ասել Է գործակալության աղբյուրը:- Որոշումն ամենամոտ ժամանակներս կընդունվի Անվտանգության խորհրդի նախագահի կողմից, ընթացիկ ամսում դա Չինաստանն Է»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 10-ին և 12-ին կայացած նիստերի արդյունքներով չի կարողացել համաձայնեցնել Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության սրման վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԽ-ի դիվանագիտական աղբյուրները, միասնական հայտարարի չի հաջողվում գալ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով:

Մայիսի 10-ից իսրայելական բանակը և Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումները փոխանակում են հարվածներ, որոնք հետևել են Արևելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որտեղ տուժել Է ավելի քան 700 պաղեստինցի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
28.09.2021
17°  30° 
29.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: