ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում

6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից դեպի հարավ-արևելք 71 կիլոմետր հեռավորության վրա:

Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղը:

Ալթայա-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ մայիսի 14-ին, ժամը 03:58-ին գրանցված երկրաշարժը էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6: Kyodo գործակալությունը նշում է, որ ցունամիի մասին նախազգուշացում չի հայտարարվել, տաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: