ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին

Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տագնապալի իրադարձություններին: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ, փոխանցում է News.am-ը:

«Եվրոպական արտաքին ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն այս հինգշաբթի օրը իմ անունից զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի, իսկ այս ուրբաթ օրը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու կողմերին հորդորելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի սրումը»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բրյուսելում:

«Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից: Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև շարունակվող տեխնիկական մակարդակով շփումները»,- ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: