ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Վրաստանին աջակցություն է խոստացել «Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու հարցում»

Reuters

ՆԱՏՕ-ն միշտ կաջակցի Վրաստանի և Ուկրաինայի իր գործընկերներին, որպեսզի «օգնի դիմակայել Ռուսաստանի կողմից ահռելի ճնշմանը»: Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն՝ ելույթ ունենալով դաշինքի խորհրդարանական վեհաժողովի գարնանային լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր դիրքորոշումն ակնհայտ է. մենք երբեք չենք ճանաչի Ղրիմի բռնակցումը, մենք կաջակցենք Ուկրաինայի և Վրաստանի մեր գործընկերներին ՝ օգնելու նրանց դիմակայել Ռուսաստանի հսկայական ճնշմանը», - ասել է նա:

Փոխքարտուղարը նշել է, որ «Ռուսաստանը ռազմական ուժեղ ներկայություն է պահպանում ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններին»: «Մենք չենք ընդունում ․․․ ինքնիշխան պետության դեմ ուժի կիրառումը»,- ասել է Ջոանեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: