ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանն Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել ուժերն ու դադարեցնել սադրանքները

Հնդկաստանը ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը և օրինախախտ կողմին կոչ է անում հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ խոսնակ Արինդամ Բաղչին` ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, փոխանցում է Panorama-ն։

Պաշտոնյան նշել է, որ Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին:

«Մենք մտահոգությամբ հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով իրավիճակին: Սահմանային ներխուժումները ռազմական շարժումների միջոցով կարող են ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել նոր ռազմական գործողությունների: Մենք կոչ ենք անում օրինազանց կողմին անհապաղ հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները։

Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»,- հայտարարել է Արինդամ Բաղչին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: